Posted in Հորինուկ, Մայրենի

Հեքիաթների Շիլաշփոթ

Մի անգամ ծիտը նստած էր ծառին և լաց էր լինում: Իսկ հետո պոչատ աղվեսը եկավ և ասաց ծիտիկի՛ն

-Ծիտի՛կ, ծիտի՛կ ինչո՞ւ ես լաց լինում.

Ծիտը պատասխանեց.

-Որովհետև մատս փուշ է մտել

-Ոչի՜նչ հեսա ես կհանեմ:

Եվ աղվեսը ծտի մատից փուշը հանեց և ծիտը ասաց աղվեսին շնորհակալություն: Եվ ծիտը նկատեց նրա պոչը և հարցրեց աղվեսին.

-Աղվես, իսկ ո՞ւր է քո երկար և գեղեցիկ պոչը:

Աղվեսը պատասխանեց.

-Որովհետև տատիկը իմ պոչը կտրել է:

Ծիտը ասաց.

-Ոչինչ ես քեզ կօգնեմ,ուղղակի ասա ինչո՞ւ է քո պոչը կտրած, իսկ հետո պոչատ աղվեսը ասաց.

-Ես խմել եմ տատիկի կաթը և տատիկն էլ բարկացել է և իմ պոչը կտռել է.

-Դե՛ արի ես քեզ օգնեմ,-ասաց ծիտը:

Լավ, համաձայն եմ:

Եվ նրանք գնացին կաթը փնտրելու: Ճանապարհին հանդիպեցին լճի մոտ անբան Հուռիին,որը նստած բամբակ էր մանում: Եվ լճի մոտ գտան կովին, իսկ կովը շատ-շատ ընկերասեր էր ու իրան կաթ տվեց: Կաթը տարավ տվեց տատիկին ու իրա պոչը վերադարձրեց տատիկը:

Հետո տեսավ, որ Փանոսը առանց շորի գետում նեղված լողում էր, իսկ հետո Փանոսը ասաց.

-Աղվես, աղվես, խնդրում եմ, աղաչում եմ կարող ես թաքուն գնաս իմ տուն ու վերցնես իմ շորերից: Աղվեսը կատարում է Փանոսի խնդրանքը:

Եվ հեքիաթը ավարտվում է, բոլորը լինում են գոհ և երջանիկ:

Թողնել մեկնաբանություն